Լրահոս

11.01.2013 15:00


Արամ Առաջինը պարգևատրել է Կիպրոսի նախագահին

Արամ Առաջինը պարգևատրել է Կիպրոսի նախագահին

Կիպրոսի Հանրապետության նախագահ Դմիտրիս Խրիստոֆիասը այցելել է Լիբանանում գտնվող Անթիլիասի Մայրավանք: Ինչպես տեղեկացրին Անթիլիասից, Կիպրոսի նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին: Վեհափառն ընդգծել է հայ և կիպրիացի ժողովուրդների միջեւ առկա սերտ հարաբերությունների և Թուրքիայի կողմից երկու ժողովուրդներին ցեղասպանության ենթարկած լինելու հանգամանքները: Արամ Առաջինը շեշտել է երկու ժողովուրդների պահանջատիրությունը միջազգային օրենքներ անտեսող, իր գործած ցեղասպանությունը ուրացող և զավթողական քաղաքականություն վարող Թուրքիայի հանդեպ: Համակարծիք լինելով Վեհափառի հետ՝ Կիպրոսի նախագահը մատնանշել է հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը և արդարության վերականգնման պայքարում երկու ժողովուրդների զինակցությունը:

Խրիստոֆիասը բարձր է գնահատել կիպրոսահայության դերն իր երկրում: Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի զավթմանը՝ նա նշել է, որ Թուրքիան շարունակում է արգելքներ ստեղծել կիպրացի թուրքերի հետ հույների երկխոսության հարցում:

Կիպրոսի նախագահին ուղեկցում էր 18 նախարարներից և պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը:Վեհափառը Կիպրոսի նախագահին պարգևատրել է Կիլիկյան «Իշխան» շքանշանով:

Այս խորագրի վերջին նյութերը