Անդրիասի առաջարկած տրամաբանության և փաստարկների հետ համաձայն չեմ: Հատկապես չեմ կարող համաձայնվել, երբ ասում է, թե «քրեաօլիգարխիկ համակարգի դեմ ուղղված քաղաքացիական շարժումը, որի առաջնորդները կլինեն Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը, հաջողությամբ կպսակվի»: Բայց ինքն իր տրամաբանության շրջանակում շատ գրագետ է գործում ու բարոյական հարված է հասցնելու մյուս թեկնածուներին, առաջին հերթին՝ վերոհիշյալ երեքին, եթե նրանք չհանեն իրենց թեկնածությունները: Մի քիչ էլ ինքնահաստատվելու է որպես այսպես կոչված «քաղաքացիական շարժման» առաջնորդ: Իսկ ինչո՞ւ ոչ: Նա իր տեսակի մեջ ամենագրագետներից մեկն է և կարող է առաջնորդել այդ շարժումը: Բայց ի՞նչ արդյունքի ակնկալությամբ, դեռ հասկանալի չէ, քանի որ ինքն էլ է խոստովանում, որ իր պահանջների չկատարման հետևանքով ստիպված է լինելու որոշ ժամանակ «սոված նստել»: Իսկ դա դժվար է արդյունք համարել, անգամ եթե Անդրիասը ինքն էլ չհանի թեկնածությունը և այս մարտավարության շնորհիվ հաղթի երկրորդ տեղի համար ընթացող մրցումը: Իսկ գուցե՞ նա հետընտրական պլան էլ ունի և երկրորդ տեղը գրավելով՝ կփորձի գլխավորել փողոցային ընդվզումը: Ամեն դեպքում, եթե «քաղաքացիական շարժումը», դրա առանձին բաղադրիչները, գիտեն իրենց անելիքը, սա լինելու է նրանց լավագույն, հնարավոր է, վերջին առիթը:
Իսկ գուցե՞ Անդրիասը հետընտրական պլան էլ ունի

Արմեն Աղայան