Լրահոս

11.01.2013 20:49


Չինաստանի ԶԼՄ-ները փորձում են դիմադրել գրաքննությանը

Չինաստանի ԶԼՄ-ները փորձում են դիմադրել գրաքննությանը

Չինաստանում գրաքննության դեմ ԶԼՄ-ների պայքարն արդեն զգացնել է տալիս նաև մայրաքաղաք Պեկինում: Վերջերս Գանդուն նահանգում տեղի ունեցած «Southern Weekly» թերթի լրագրողների հացադուլից հետո հրաժարական է տվել  նաև Պեկինի «Beijing News» թերթի հրատարակիչ Դայ Ձիգենը:

Դեպքը տեղի ունեցել այն բանից հետո, երբ իշխանությունները թերթին ստիպել են հրապարակել «Global Times» պետական թերթի խմբագրական հոդվածը, որում քննադատվում է  «Southern Weekly» աշխատողների հակագրաքննական վարքագիծը, իսկ գործադուլ կազմակերպելու համար մեղադրվում են  «մեդիա ոլորտից դուրս անհայտ ակտիվիստները»:  Ըստ տարբեր հրապարակումների՝ Քարոզչության պետական վարչությունը «Beijing News» հրատարակչին սպառնացել է թերթը փակել, եթե նա հրաժարվի տպագրել իրենց հետաքրքրող հոդվածը, ինչը և հիմք է հանդիսացել, որ Դայ Ձիգենը հրաժարական տա: 

Այս խորագրի վերջին նյութերը