Կամերունում «գեյի» նմանվող տղամարդկանց արդարացրել են
Կամերունի Վերաքննիչ դատարանը չեղայլ է համարել 5 տարվա ազատազրկման դատավճիռը, որը 2011թ. կայացվել էր երկու տղամարդու նկատմամբ, ովքեր դատապարտվել են հասարակական վայրում ոչ պատշաճ վարքագծի համար: Ըստ հարուցված քրեական գործի նյութերի՝ Յոնաս Կիմին և Ֆրենկի Նդոմեն կնոջ հագուստ են կրել և ըմպել են «Baileys Irish Cream» լիկյորը, ինչն էլ դատախազին հիմք է տվել պնդելու, թե նրանք համասեռամոլ են, իսկ Կամերունում դա արգելված է և քրեորեն պատժելի:
Դատապարտյալների փաստաբան Էլիս Նկոմը հայտ է ներկայացրել մարդու իրավունքների «Amnesty International» միջազգային կազմակերպությանը, որից հետո Կամերունի Վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել 2011թ. դատավճիռը, քանի որ բացի հագուստից և ալկոհոլային խմիչքից, համասեռամոլությունը հաստատող այլ հիմքեր չեն ներկայացվել: Նշենք, որ վերջերս Արևմտյան Աֆրիկայի երկրները խստացնում են համասեռամոլությունն արգելող օրենքները. օրինակ Ուգանդայում այդ գործով մեղադրվողը կարող է դատապարտվել մինչև 14 տարի ազատազրկում: