Լրահոս

11.01.2013 14:16


ԱԻՆ հրշեջ մեքենան դուրս է բերվել բքի հատվածից

ԱԻՆ հրշեջ մեքենան դուրս է բերվել բքի հատվածից

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.

Հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը միջպետական նշանակության Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման ճանապարհի կմ 16-կմ 18 հատվածում՝ Մեծ Պառնի եւ Հարթագյուղ գյուղերի միջեւ ընկած հատվածում, 11 մեքենա հայտնվել էր բքի մեջ: Նրանց օգնության մեկնած ԱԻՆ ստորաբաժանման մեքենան նույնպես խցանման մեջ էր: 

Ճանապարհը սպասարկող Սպիտակի «Ճանապարհ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով գիշերը՝ ժամը 04։00-ին, 11 մարդատար եւ ԱԻՆ հրշեջ մեքենան դուրս է բերվել բքի հատվածից: Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը