Լրահոս

11.01.2013 12:51


Հայաստանում աճել են ալկոհոլային թունավորման դեպքերը

Հայաստանում աճել են ալկոհոլային թունավորման դեպքերը

Այսօրվա ասուլիսին ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը հայտնել է, որ  այս ամսվա սկզբից մինչ օրս սուր թունավորման ախտանիշներով Երևանի բժշկական կենտրոններ է դիմել 29 հիվանդ, այդ թվում՝ ալկոհոլային թունավորման 8, դեղորայքային 7, շմոլ գազից թունավորման 7 դեպքերով:

 «Արդեն երրորդ տարին է՝ ալկոհոլային թունավորման դեպքերի աճ է նկատում: Ընդ որում՝ տարիքային շեմն էլ է նվազել: Կան նաև կանայք: 2012 թվականին 300 դեպք է գրանցել, 2011-ին՝ 299։ Ալկոհոլային թունավորման դեպքերի պատճառը ոչ թե խմիչքի որակն է, այլ՝ քանակը»,–ասել է բանախոսը։

Դեղորայքային թունավորման դեպքերի մասին էլ գլխավոր թունաբանը նշել է, որ խնդիրը դարձյալ ոչ թե որակն է, այլ չարաշահումը:

Շմոլ գազից թունավորումների մեծ մասի պատճառն էլ կենցաղային անվտանգության կանոնները չպահպանելն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը