Լրահոս

11.01.2013 11:41


Պարույր Հայրիկյանն անրադարձել է Անդրիաս Ղուկասյանի կոչին

Պարույր Հայրիկյանն անրադարձել է Անդրիաս Ղուկասյանի կոչին

«Եթե ես որևէ բան իր հետ չեմ արել, ճանապարհ չեմ անցել, հետևաբար՝ պարտավորված չեմ որևէ մեկնաբանություն տալ: Երկրում 1,5 միլիոն մարդ կարող է իրեն նախագահի թեկնածու հայտարարել և նմանատիպ հայտարարությամբ հանդես գալ, արդյոք ողջամիտ կհամարվի՞ որևէ արձագանք տալ նման հայտարարություններին»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ մեկնաբանելով նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը, որում վերջինս կոչ էր արել բոլոր թեկնածուներին, բացի ՀՀԿ-ական թեկնածուից, «դուրս գալ ՀՀԿ-ի կողմից նախագծված ու կանխորոշված ընտրությունների ընտրապայքարից»:

Հայրիկյանի խոսքով՝ ինքն անձամբ չի ճանաչում Անդրիաս Ղուկասյանին, սակայն լսել է նրա մասին, նույնիսկ մի անգամ լսել է իրավական հարցին վերաբերող նրա ելույթներից մեկը և հավանել:

«Այնուամենայնիվ, ինձ համար անհասկանալի է այն, որ ինքն իրեն բարոյական իրավունք  է վերապահում ինչ-որ բան կոչ անել՝ առանց թեկնածուների հետ հանդիպելու կամ քննարկելու»,–եզրափակել է Պարույր Հայրիկյանը:

Այս խորագրի վերջին նյութերը