Սիրիայի ԱԳՆ-ը վրդովված է ՄԱԿ-ի և ԵՊԼ-ի Սիրիայում հատուկ բանագնաց Լախդար Բրախիմիի հայտարարությամբ։ «Բի-Բի–Սի»–ին տված հարցազրուցում Բրախիմին քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ելույթը։ Սիրիացի դիվանագետները նշում են, որ հատուկ բանագնացն ակնհայտ անցել է նրանց կողմը «ովքեր դավեր են նյութում Սիրիայի և նրա բնակչության դեմ»։ Միաժամանակ ԱԳՆ–ից հայտնում են, որ Սիրիան «դեռևս հավատում է Բրախիմիի առաքելության հաջողությանը» և կշարունակի համագործակցել վերջինիս հետ։
Նախօրեին Բրախիմին ժողովրդին ուղղված Ասադի կոչը որակել էր «բացթողված հնարավորություն» և նշել, որ նախագահի ելույթը շատ ավելի միակողմանի էր, քան նախորդները։
Սիրիայի ԱԳՆ-ը վրդովված է Բրախիմիի հայտարարությամբ