Ստամբուլում կրկին հայ են սպանել. կտրել են 40-ամյա տղամարդու վիզը
Haberturk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում հայ ուսուցիչ է սպանվել։ Արամյան դպրոցում երկար տարիներ դասավանդած 40-ամյա Իլքեր Շահինից մի քանի օր որևէ տեղեկություն չունեցած գործընկերները որոշել են այցելել նրան։ Չստանալով որևէ արձագանք` նրանք կասկածել են և դիմել իրավապահ մարմիններին։ Կանչին արձագանքած ոստիկանները հայտնաբերել են հայ տղամարդու դին՝ վիզը կտրված։ Ելնելով դեպքի վայրում զննության հետքերից, ոստիկանությունը ենթադրում է, որ զոհվածը երկար ժամանակ դիմադրել է մարդասպանին կամ մարդասպաններին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստամբուլում տարեց հայուհի էր սպանվել։ Մարդասպանը դարձյալ կտրել էր նրա պարանոցը։