«Հայկյան» մրցանակ՝ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»-2012
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության էջում / http://www.facebook.com/science.and.finance / ամփոփվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան»մրցանակ՝ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգում 2012թ. մրցույթի արդյունքները։
Մրցույթն իրականացրել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյաննախաձեռնությունը համատեղ։ Մրցույթին մասնակցում էին ազդեցությանգործակից (impact factor) ունեցող և/կամ Scopus և Thomson Reuters (web of knowledge, web of science) շտեմարաններում հաշվառվող միջազգայինպարբերականներում առավելագույն քանակով հոդվածներ ունեցողերիտասարդ գիտնականները։
Ներկայացված 74 հայտերից եզրափակիչ փուլ են անցել 3-ը, որոնցից մեկը կարժանանա «Հայկյան» մրցանակի.
1. Արմեն Դավթի Սարգսյան, ՀՀ ԳԱԱ ՖՀԻ - ներկայացրել է 12 հոդված, պայմաններին բավարարում են` 10, գումարային ԱԳ` 29,637 /ծանոթություն. 2 պարբերական ԱԳ չունեն
2. Վազգեն Վալերիկի Սարգսյան, ՀՀՄԿ, ԵՊՀ - ներկայացրել է 9 հոդված, պայմաններին բավարարում են` 9, գումարային ԱԳ` 25,914
3. Վահրամ Վաչագանի Ղազարյան, ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ - ներկայացրել է 15հոդված, պայմաններին բավարարում են՝ 9, գումարային ԱԳ՝ 13,656 /ծանոթություն. 6 հոդված թվագրված են 2013 թվականով (գումարային ԱԳ՝9,338)
Հաշվառվել են միայն 2012 թվականի հունվարի 1-ից մինչ 2012 թ.դեկտեմբերի 31-ը տպագրված հոդվածները: Եզրափակիչ ցանկը որոշելիսհաշվի են առնվել նաև տպագրություննների ամսագրերի Ազդեցության Գործակիցները (գումարային)։
Կոլաբորացիաների շրջանակներում տպագրված հոդվածներ ներկայացրած հեղինակները կխրախուսվեն այլ կարգով: