Բրիտանիայի թագուհուն «էժան» աման լվացող է հարկավոր
Վերջերս Բուքինգհեմյան պալատի պաշտոնական կայքում հայտնվել է մի հայտարարություն, որտեղ նշված է, թե թագավորական ընտանիքին աման լվացող է հարկավոր։ Նա, ով ցանկանում է այդ աշխատանքը ստանալ, պետք է լինի ճշտապահ, ունենա հանգիստ բնավորություն, աշխատանքային փորձ և թիմային աշխատանքի ունակություն: Աշխատողն իր պարտականությունները պետք է կատարի շաբաթը 40 ժամ, պատրաստ լինել աշխատելու հանգստյան օրերին և տարվա մեջ առնվազն 3 ամիս թագավորական ընտանիքի հետ ճամփորդելու մեկ նստավայրից մյուսը:
Այդ հայտարարությունը, սակայն, համացանցում լայն քննարկումների առարկա է դարձել: Խնդիրն այն է, որ թեև աման լվացողը հնարավորություն կունենա անվճար ապրելու Բուքինգհեմյան պալատում, սակայն նրա աշխատավարձը ցածր է՝ մոտ 1,5 հազար դոլար, որը հազիվ թե հերիքի Լոնդոնի պայմաններում ապրելու համար։ Իր ժլատության համար թագավորական ընտանիքը պարսավանքի է արժանացել։