Լրահոս

10.01.2013 22:30


Ջերմ հիշողություններն օգնում են տաքանալ

Ջերմ հիշողություններն օգնում են տաքանալ

Սաութհեմփտոն համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտություններից  պարզվել է, որ հուշերը բառի բուն իմաստով կարող են մարդուն տաքացնել: Հետազոտությունները անցկացվել են մի քանի փուլով:

Առաջին փուլում մարդկանց խնդրել են գրանցել այն բոլոր հուշերը և բաղձանքները, որոնք առաջանում են մեկ ամսվա ընթացքում։ Այդ փուլում պարզվել է, որ ջերմացնող հուշերը և զգացմունքներն ավելի հաճախ առաջանում են ցուրտ օրերին: Հետազոտության երկրորդ փուլում գիտափորձի մասնակիցներին տեղավորել են օդի տարբեր ջերմաստիճանով 3 սենյակում: Այսուհետ մասնակիցներին հարցրել են իրենց զգացմունքների և հուշերի մասին: Պարզվել է, որ հաճելի հուշեր մարդիկ ավելի հաճախ  ունեցել են այն սենյակում, որտեղ ավելի ցուրտ է եղել: Հաջորդ փուլում մասնակիցներին խնդրել են հիշել հասարակ և հաճելի իրադարձություներ և գուշակել, թե ինչ ջերմաստիճան է սենյակում: Այն մարդկանց, ովքեր կարոտալի պահեր են վերապրել, թվացել է, որ օդի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան իրականում:

Մեկ այլ փորձով մարդկանց առաջարկել են ձեռքերը դնել սառը ջրի մեջ և որևէ իրադարձություն հիշել: Նրանք, ովքեր բաղձալի զգացմունքներ են ունեցել, կարողացել են  ձեռքերը սառը ջրի մեջ ավելի երկար պահել:  Սաութհեմփտոնի դոկտոր Թիմ Վիլդշուտը նշել է՝ այդ հետազոտություններից պարզվել է, որ ջերմ ու հաճելի հուշերը ոչ միայն նպաստում են մարդկանց հոգեբանական հարմարավետությանը, այլ նաև կարող են հոմեոստատիկ դեր ունենալ՝  մարդուն հնարավորություն տալով մտավոր զգացմունքների հաշվին կարգավորել ֆիզիկական վիճակը: 

 

Այս խորագրի վերջին նյութերը