Լրահոս

10.01.2013 16:05


Շվեդ նկարիչն իր ստեղծագործության մեջ ողջակիզված մարդկանց մոխիր է օգտագործել

Շվեդ նկարիչն իր ստեղծագործության մեջ ողջակիզված մարդկանց մոխիր է օգտագործել

Նման ցնցող հայտարարություն արել է  շվեդ 56–ամյա նկարիչ Կառլ Միքայել ֆոն Հաուսֆոլդը, ով հայտնի է իր լուսա-ձայնային տեղակայումներով: Հաուսֆոլդը հայտարարել է, որ իր հայտնի գործերից մեկը նկարել է ջրաներկով, որին խառնել է դեռևս 1989թ. Մայդանեկ մահվան ճամբարից ձեռք բերած ողջակիզված մարդկանց մոխիրը: Սկանդալային նկարը որոշ ժամանակ տեղադրված է եղել շվեդական պատկերասրահներից մեկում, երբ Հաուսֆոլդը, ցանկանալով հայտնի դառնալ,  իր գաղտնիքը հրապարակել է պատկերասրահի պաշտոնական կայքում: Այդ հրապարակումը մեծ աղմուկ է բարձրացրել, իսկ լեհական Լյուբլին քաղաքում, որտեղ  գտնվում է Մայդանեկը, դատախազությունը քրեական գործ է հարուցել «Մարդկային աճյունների պղծում և թաղման վայրերի սրբապղծություն» հոդվածով: Այսուհետ Հաուսֆոլդին 2-8 տարվա ազատազրկում  է սպառնում: 

Այս խորագրի վերջին նյութերը