Գործադիրը քննարկել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագիծը
ՀՀ կառավարությունը քննարկել է դեկտեմբերի 1-ը վերամիավորման տոն հռչակելու ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած առաջարկությունը և տվել բացասական եզրակացություն, քանի որ ԼՂՀ ժողովրդի ազատ կամքը դրսևորվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ պետության հռչակմամբ և վերահաստատվել է 2006թ. հանրաքվեով ԼՂՀ սահմանադրության ընդունմամբ։ Գործադիրը քննարկել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագիծը, որով ԱԺ մի խումբ պատգամավորներ առաջարկում են նպատակային արձակուրդի, այդ թվում նաև հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակ պահպանել աշխատողի աշխատատեղը։ Նշվել է, որ փոփոխության անհրաժեշտությունը չկա, քանի որ այդ նորմն արդեն իսկ առկա է օրենսգրքի 114-րդ հոդվածում։ Միաժամանակ առաջարկվել է օրենքի նախագիծը շարադրել նոր խմբագրությամբ, որից հետո այն ընդունելի կլինի կառավարության կողմից։ Կառավարությունը քննության է առել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են միջոցներ ձեռնարկել կանոնակարգը խախտող պատգամավորների նկատմամբ, ինչին կառավարությունը դեմ է արտահայտվել` նշելով, որ այդ հարցերը պետք է լինեն էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա։ Գործադիրը դեմ է նաև ԱԺ մեկ այլ խումբ պատգամավորների` նույն օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը, որը, հեղինակների կարծիքով, կարող է նպաստել, որպեսզի ընդդիմության խմբակցություններում չընդգրկված պատգամավորներն ավելի արդյունավետ օգտվեն կառավարությանը հարց ուղղելու հնարավորությունից։ Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Գործադիրը քննարկել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագիծը
ՀՀ կառավարությունը քննարկել է դեկտեմբերի 1-ը վերամիավորման տոն հռչակելու ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած առաջարկությունը և տվել բացասական եզրակացություն, քանի որ ԼՂՀ ժողովրդի ազատ կամքը դրսևորվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ պետության հռչակմամբ և վերահաստատվել է 2006թ. հանրաքվեով ԼՂՀ սահմանադրության ընդունմամբ։
Գործադիրը քննարկել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագիծը, որով ԱԺ մի խումբ պատգամավորներ առաջարկում են նպատակային արձակուրդի, այդ թվում նաև հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակ պահպանել աշխատողի աշխատատեղը։ Նշվել է, որ փոփոխության անհրաժեշտությունը չկա, քանի որ այդ նորմն արդեն իսկ առկա է օրենսգրքի 114-րդ հոդվածում։ Միաժամանակ առաջարկվել է օրենքի նախագիծը շարադրել նոր խմբագրությամբ, որից հետո այն ընդունելի կլինի կառավարության կողմից։
Կառավարությունը քննության է առել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են միջոցներ ձեռնարկել կանոնակարգը խախտող պատգամավորների նկատմամբ, ինչին կառավարությունը դեմ է արտահայտվել` նշելով, որ այդ հարցերը պետք է լինեն էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա։ Գործադիրը դեմ է նաև ԱԺ մեկ այլ խումբ պատգամավորների` նույն օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը, որը, հեղինակների կարծիքով, կարող է նպաստել, որպեսզի ընդդիմության խմբակցություններում չընդգրկված պատգամավորներն ավելի արդյունավետ օգտվեն կառավարությանը հարց ուղղելու հնարավորությունից։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։