Լրահոս

19.06.2009 15:10


Իրանում կախաղան են բարձացվել Քրդական բանվորական կուսակցության հինգ անդամ

Իրանում կախաղան են բարձացվել Քրդական բանվորական կուսակցության հինգ անդամ

Թուրքիայի և Իրանի իշխանությունները շարունակում են ակտիվորեն պայքարել Քրդական բանվորական կուսակցության դեմ։ Երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Դիարբեքիրում թուրք իրավապահների կողմից կուսակցության անդամների դեմ իրականացված օպերացիայի ժամանակ սպանվել կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Մեհմետ Սոգյուտը։ Հայտնվում է, որ 32-ամյա Սոգյուտը փոխհրաձգության ժամանակ ծանր վիրավորվել է և այրան կորստի պատճառով մահացել։ Նրա հուղարկավորությանը մասնակցել է 2000-ից ավելի մարդ, որոնց մեջ եղել են քրդամետ Թուրքիայի ժողովրդավար հասարակություն կուսակցությունից պատգամավորներ։ Իսկ Իրանում Քրդական բանվորական կուսակցության, մասնավորապես նրա իրանյան ճյուղի՝ PJAK-ի, դեմ որոշել են ավելի ծայրահեղ միջոցներ կիրառել։ Սալմաս քաղաքաի կենտրոնում իշխանությունները հրապարակավ կախաղան են բարձրացրել կազմակերպության հինգ անդամների։ Նրանք մեղադրվում էին տեղական ինքնակառավարման մարմինների վրա կատարած զինված հարձակումների և իշխանության ներկայացուցիչներին  դիմադրություն ցույց տալու մեջ։ Կախաղան բարձրացվածներից ամենաերիտասարդը 17 տարեկան էր։

Ըստ Milliyet-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը