Լրահոս

10.01.2013 11:59


Ոստիկանությունը խեղաթյուրե՞լ է սպանության վերաբերյալ փաստերը

Ոստիկանությունը խեղաթյուրե՞լ է սպանության վերաբերյալ փաստերը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանում հայտնաբերվել էր տղամարդու մասնատված դի: «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը պարզել է, որ դեպքի առթիվ ոստիկանության հաղորդագրությունում փաստերը չեն համապատասխանում իրականությանը։

 «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին` ժամը 17։50-ին... «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Ե.-ին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել է Արա Հունանյանի դիակը՝ մասնատված վիճակում»,- ասված է ՀՀ ոստիկանության կայքում։

 Սակայն, զոհի քույրը «ՀԺ»-ին պատմել է, որ դիակը գտել է իր հայրը, ով դեռևս հունվարի 4-ին ահազանգել էր ոստիկանության Մալաթիայի բաժին, որ իր որդին տանից դուրս է եկել և չի վերադարձել: Քույրը հայտնել է նաև, որ իրենք ոստիկաններին հորդորել են առաջին հերթին ստուգել Սերգո Ե.-ի տարածքը, սակայն նրանք դա չեն արել:

 Ըստ հարազատների` ոստիկաններն ընդհանրապես որևէ գործողություն չեն ձեռնարկել: Եվ ահա հայրը անձամբ է այցելել այդ տարածք, որտեղ էլ ոտքը ինչ-որ բանի է դիպել: Միայն նրա զանգից հետո են ոստիկանները ժամանել և հոր մատնանշած վայրում հայտնաբերել են դին:

Այս խորագրի վերջին նյութերը