Լրահոս

10.01.2013 10:29


Սիրիայի իշխանությունները կորցրել են երկրի հյուսիսի խոշորագույն ուղղաթիռային կայանը (տեսանյութ)

Սիրիայի իշխանությունները կորցրել են երկրի հյուսիսի խոշորագույն ուղղաթիռային կայանը (տեսանյութ)

Սիրիացի ապստամբները, երկարատև գրոհից հետո, հունվարի 9-ին կարողացել են ներխուժել երկրի հյուսիսում գտնվող Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող «Տաֆտանազ» ուղղաթիռայաին կայանը։ «Youtube»-ում հայտնված տեսանյութում երևում է, որ գրոհայինները վերահսկում կայանի առնվազն մի մասը։ Չնայած մարտերը շարունակվում են, սակայն նման պայմաններում «Տաֆտանազի» բնականոն աշխատանքը բացառվում է։

Նշենք, որ սիրիացի ապստամբներն ամիսներ շարունակ փորձել են գրավել այս կայանը, սակայն ամեն անգամ նրանց գրոհները ետ էին մղվում։

Այս խորագրի վերջին նյութերը