Լրահոս

19.06.2009 15:06


Գարեգին Ազարյանն ուրախ է տեսնել Դավիթ Հակոբյանի նման մարդկանց

Գարեգին Ազարյանն ուրախ է տեսնել Դավիթ Հակոբյանի նման մարդկանց

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը պարտաստակամություն է հայտնել մասնակցելու Երևանի ավագանու աշխատանքներին։ Այս կապակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն ասել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքանկառավարման մասին» օրենքով սահմանված է, որ մեկ նստաշրջանի ընթացքում նիստերի կեսից ավելիին բացակայելու կամ քվեարկությանը, հանձնաժողովի նիստերին չմասնակցելու դեպքում, ավագանու անդամների ընդհանուր թվի կեսով ընդունված որոշմամբ, ավագանին կարող է տվյալ անդամի լիազորությունները դադարեցնել։

-Երբ որ այդպիսի գործընթացներ տեղի կունենան, և մենք կստանանք Երևանի ավագանու որոշումն այն մասին, որ ՀԱԿ-ի ցուցակից դադարեցվել են ավագանու որոշ անդամների  լիազորությունները, մենք մանդատները, ընտրական օրենսգրքին համապատասխան, կհանձնենք հաջորդ համարներին,- «7օր»-ին ասել է Գ. Ազարյանը։

Ինչ վերաբերում է Դ. Հակոբյանի դիմումին, Գ. Ազարյանն ասել է, որ, ընդհանրապես, դիմում ստանալուց չի ուրախանում, բայց նման մարդկանց ողջունում է.

-Անկախ նրանից, թե քաղաքացին որ ցուցակում է գտնվում, ես միշտ ուրախ եմ՝ տեսնելու այն մարդկանց, ովքեր պատրաստակամ են իրենց բոլոր գործողություններն ուղղելու և գործունեությունը ծավալում են ՀՀ օրենսդրության շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը