Լրահոս

10.01.2013 09:48


ՀՀ ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 09:00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Ամասիա-Աշոցք-Գյումրի, Գյումրի-Ցողամարգ, Մանթաշ-Պեմզաշեն,  Լուսաղբյուր-Ջաջուռ, Վերին Գետաշեն-Մադինա, Արագյուղ-Բուժական, Հրազդան-Մեղրաձոր, Հրազդան-Լեռնանիստ, Զառ-Սևաբերդ, Հատիս-Զովաշեն, Ծաղկահովիտ-Ալագյազ, Մեղրաձոր-Հանքավան, Հանքավանի և Սևաբերդի,  Արագածի և Ապարանի միջհամայնքային բոլոր ավտոճանապարհները:

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածը, Թալին-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Արթիկ-Մանթաշ-Արագած, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Երևան-Վանաձոր, Ալագյազ-Արթիկ, Գավառ-Մարտունի-Վարդենիս Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածները, Երևան-Սևան ավտոճանապարհը, ինչպես նաև Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց:

Այս խորագրի վերջին նյութերը