«Նուբարաշեն» ՔԿՀ այցելած քաղաքացուց թմրանյութ են առգրավել
Հունվարի 9-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ին այցելած քաղաքացի Գ. Մ.-ից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել և առգրավել են վերջինիս ոտքի ազդրի վրա կպչուն ժապավենով ամրացված պոլիեթիլենային փաթեթ, որում առկա է եղել սուբոտեքսանման դեղահաբի մեկ կտոր:
Նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դ. Ն.-ին այցելած քաղաքացի Բ. Կ.-ի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել և առգրավել են ոտքի ազդրի վրա կպչուն ժապավենով ամրացված պոլիեթիլենային երկու փաթեթ, որում առկա է եղել ընդհանուր 4,7 գրամ «մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:
Երկու փաստի առթիվ էլ կատարվում է հետաքննություն:
Հայտնաբերված նյութերն ուղարկվել են փորձաքննության:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին