Լրահոս

09.01.2013 14:44


Այսօր Փարաջանովի ծննդյան օրն է

Այսօր Փարաջանովի ծննդյան օրն է

Այսօր 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր, Հայաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1924թ. հունվարի 9–ին՝ Թբիլիսիում։ Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1946 թ ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էինԱլեքսանդր ԴովժենկոնՄիխայիլ Ռոմը և ուրիշներ:

Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերներ»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը» (1968), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ–Նովայի կյանքի մասին։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում՝մեղադրելով արվամոլության մեջ։ Նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։

Երկար տարիներ, Թբիլիսիում ապրելու ժամանակ, Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ ղարիբը»։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց։

Փարաջանովը մահացել է քաղցկեղից`1990 թվականի հուլիսին Երևանում:

Այս խորագրի վերջին նյութերը