Լրահոս

09.01.2013 14:31


Արամ Հարությունյան. «Որտե՞ղ է լինելու Թևան Պողոսյանը՝ Րաֆֆիի՞, թե Սերժի Հայաստանում»(տեսանյութ)

Արամ Հարությունյան. «Որտե՞ղ է լինելու Թևան Պողոսյանը՝ Րաֆֆիի՞, թե Սերժի Հայաստանում»(տեսանյութ)

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում բոլոր թեկնածուներին առաջարկել է նախագահական ընտրությունները բոյկոտել՝ օրենքով սահմանված ժամկետում հանել թեկնածությունները և Սերժ Սարգսյանին միայնակ թողնել։ Ա. Հարությունյանը վստահ է, որ նույնիսկ այդ դեպքում ՀՀԿ–ի թեկնածուն 50% ձայն չի ստանա.

Նրան մենակ թողնելով՝ մենք կհասկանանք իրական պատկերը՝ առանց կեղծումների:

Իսկ եթե թեկնածուները միասնական բոյկոտի չդիմեն, ապա Ա. Հարությունյանը կարծում է, որ երկրորդ փուլ կլինի.

–ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի էլեկտորատը կբաժանվի ընդդիմադիրների միջև:

Նախագահի թեկնածուն որոշել է իր կարգախոսներից մի քանիսը, օրինակ՝ «Հանուն հավերժական Հայաստանի» կամ «Ես ձեզնից մեկն եմ»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե այս ընտրությունները լինելու են Սերժի և Րաֆֆիի Հայաստանների պայքար, Ա. Հարությունյանը նկատել է.

–Իսկ որտե՞ղ է լինելու Թևան Պողոսյանը՝ Րաֆֆիի՞, թե՞ Սերժի Հայաստանում: Ես չեմ ուզում Հարությունյանի Հայաստան։ Ես ուզում եմ հավերժակա՛ն Հայաստան ունենալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը