Լրահոս

09.01.2013 14:10


Ահազանգ. հիվանդ տղային զորակոչել են բանակ (տեսանյութ)

Ահազանգ. հիվանդ տղային զորակոչել են բանակ (տեսանյութ)

Հայկ Զաքարյանին դեկտեմբերի 29-ի երեկոյան 22։00-ի սահմաններում զորակոչեցին բանակ` առանց հաշվի առնելու տղայի առողջական ծանր վիճակը և արհամարհելով բոլոր փաստաթղթերը: Տղայի հիվանդության մասին պատմում է Զարուհի Մակարյանը, կինն իր հետ բերել էր բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում էին նորակոչիկի հիվանդ վիճակի մասին: Արդեն երկար տարիներ մինինգիտով հիվանդ երիտասարդը բուժվում էր մի քանի հիվանդանոցներում: Երեք հիվանդանոցներից էլ ստացված նույն բովանդակությամբ էպիկրիզի վրա ոչ մի ուշադրություն չեն դարձրել պաշտոնատար անձինք` ի դեմս Խաչատուրովի:
Այս դեպքի մասին ինձ հայտնի դարձավ դեռևս դեկտեմբերի 30-ի առավոտյան, սակայն ոչ մի պաշտանական գերատեսչություն տվյալ օրերին չէր աշխատում ...Միակ ահազանգի հնարավորությունը «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան խումբն էր: Հայկ Զաքարյանի ծնողները պատրաստակամ և վճռական են տրամադրված իրենց տղայի կյանքը փրկելու ուղությամբ: Արդեն իսկ այս օրերին նրանք հավաքել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի միջոցով բողոքարկելու են ապօրինի կայացված որոշման դեմ: Հայկ Զաքարյանին զորակոչել են Խոջալու, իսկ հետո տեղափոխել Արա լեռան մոտերքում գտնվող զորամաս:
Պաշտպանության նախարարի 175 հրամանի համաձայն , հոդված 11 (Գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ), կետ Բ (ֆունկցիաների չափավոր խանգարումներով), Զորակոչիկները` ժամանակավորապես պիտանի չեն, զինծառայողները` պիտանի չեն խաղաղ ժամանակ, պիտանի են ոչ շարային ծառայության պատերազմական ժամանակ:
Ինչպես նաև հոդված 12 (Կենտրոնական նյարդային համակարգի վարակիչ (մանրէային, վիրուսային) և վարակիչ-ալերգիկ հիվանդությունների հետևանքներ գլխուղեղի և ողնուղեղի օրգանական ախտահարումներ` ընդհանուր վարակների, սուր և քրոնիկական ինտոքսիկացիաների ժամանակ), կետ Բ (ֆունկցիաների չափավոր խանգարումով), Զորակոչիկները` ժամանակավորապես պիտանի չեն, զինծառայողները` պիտանի չեն խաղաղ ժամանակ, պիտանի են ոչ շարային ծառայության պատերազմական ժամանակ:
Հիշեցնեմ, որ ս հոդվածի բ կետի համաձայն էլ 3 տարի առաջ Հայկ Զաքարյանն ազատվել էր բանակից, իսկ հիմա գտնվում բանակում:
Թեհմինե Ենոքյան

Այս խորագրի վերջին նյութերը