Աշխարհ

09.01.2013 13:52


Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով մեկ միլիոն ստորագրություն է հավաքվել

Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով մեկ միլիոն ստորագրություն է հավաքվել

Վրաստանում մեկ միլիոն ստորագրություն է հավաքվել երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով։ Խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության պարտությունից հետո ստորագրահավաքը նախաձեռնել են Վրաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք մի քանի օր առաջ նման պահանջով բողոքի գործողություն էին իրականացրել նախագահական նստավայրի առջև։

Ի դեպ, նշենք, որ այս տարվա հոկտեմբերին կայանալիք Վրաստանի նախագահական ընտրություններին, Սահմանադրության պահանջից ելնելով, Միխայիլ Սահակաշվիլին  չի կարող երրորդ անգամ մասնակցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը