Հետտոնական սթրեսից ազատվելու համար ուտել բանան և շոկոլադ, քայլել ու լողալ
Ամանորը թեև մարդկանց սովորական առօրյայից լիցքաթափվելու հնարավորություն է տալիս, բայց տոներից հետո նրանք ընկնում են նաև սթերսի մեջ։ Հոգեբան Սամվել Խուդոյանը խորհուրդ է տալիս դրանից դուրս գալու համար բանան, նուռ և շոկոլադ ուտել, քայլել, լողավազան հաճախել և սպորտով, սիրածաշխատանքով զբաղվել։ Իսկ հետտոնական սթրեսն արտահայտվում է շրջապատի նկատմամբ քենի ու թշնամանքի ձևով։
Հոգեբանը լրագրողներին ասել է, որ տոներից հետո դրա պատճառով ավելանում են նաև ամուսնալուծությունները։
–Սովորաբար մեծ ուրախությունից հետո դատարկության զգացում է առաջանում: Իսկավելի ուժեղ սթրես ունենում են կանայք՝մոտ 40-50 տոկոսը։Տղամարդկանցմոտհիմնականումնկատվումենսննդայինթունավորմանդեպքեր՝ալկոհոլիչարաշահմամբ,-ասել է նա:
Ի դեպ, հոգեբանն առաջարկում է սթրեսից հնարավորինս խուսափելու համար տոներից հետո հանգստանալ ոչ թե 7, այլ 3-4 օր:
Նա առաջընթաց է համարել այսօր ամանորյա շատ սեղաններից խոզի բդի բացակայությունը.
–Այսօր շատերը փորձում են հետաքրքիր և առանձնահատուկ ուտեստներ դնել սեղանին: Փաստորեն, ամեն ինչ փոխվում է։ Մեզ մոտ ամեն ինչն է ցուցադրական: Տանը հաց չունեն ուտելու, բայց թանկարժեք մեքենա են գնում:
Ազգագրագետ Ռուզան Ծատուրյանն էլ բացատրել է Ամանորին Հայաստանում օրեր շարունակ ճոխ սեղաններ բացելու միտումը։
–Նման ճոխությունը պայմանավորված է մեր հասարակության աղքատությամբ,–ընդգծել է նա՝ ավելացնելով, որ, օրինակ,մինչև 20-րդ դարը հունվարի 1-ը Հայաստանում գրեթե չի նշվել:
Հետտոնական սթրեսից ազատվելու համար ուտել բանան և շոկոլադ, քայլել ու լողալ
Ամանորը թեև մարդկանց սովորական առօրյայից լիցքաթափվելու հնարավորություն է տալիս, բայց տոներից հետո նրանք ընկնում են նաև սթերսի մեջ։ Հոգեբան Սամվել Խուդոյանը խորհուրդ է տալիս դրանից դուրս գալու համար բանան, նուռ և շոկոլադ ուտել, քայլել, լողավազան հաճախել և սպորտով, սիրած աշխատանքով զբաղվել։ Իսկ հետտոնական սթրեսն արտահայտվում է շրջապատի նկատմամբ քենի ու թշնամանքի ձևով։
Հոգեբանը լրագրողներին ասել է, որ տոներից հետո դրա պատճառով ավելանում են նաև ամուսնալուծությունները։
–Սովորաբար մեծ ուրախությունից հետո դատարկության զգացում է առաջանում: Իսկ ավելի ուժեղ սթրես ունենում են կանայք՝ մոտ 40-50 տոկոսը։ Տղամարդկանց մոտ հիմնականում նկատվում են սննդային թունավորման դեպքեր՝ ալկոհոլի չարաշահմամբ,-ասել է նա:
Ի դեպ, հոգեբանն առաջարկում է սթրեսից հնարավորինս խուսափելու համար տոներից հետո հանգստանալ ոչ թե 7, այլ 3-4 օր:
Նա առաջընթաց է համարել այսօր ամանորյա շատ սեղաններից խոզի բդի բացակայությունը.
–Այսօր շատերը փորձում են հետաքրքիր և առանձնահատուկ ուտեստներ դնել սեղանին: Փաստորեն, ամեն ինչ փոխվում է։ Մեզ մոտ ամեն ինչն է ցուցադրական: Տանը հաց չունեն ուտելու, բայց թանկարժեք մեքենա են գնում:
Ազգագրագետ Ռուզան Ծատուրյանն էլ բացատրել է Ամանորին Հայաստանում օրեր շարունակ ճոխ սեղաններ բացելու միտումը։
–Նման ճոխությունը պայմանավորված է մեր հասարակության աղքատությամբ,–ընդգծել է նա՝ ավելացնելով, որ, օրինակ, մինչև 20-րդ դարը հունվարի 1-ը Հայաստանում գրեթե չի նշվել:
7or.am