ԵՀՄՖ-ը 2013 թվականը հայտարարում է Հայոց մշակութային ցեղասպանության դեմ պայքարի տարի
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ 2013 թվականը հայտարարում է Հայոց մշակութային ցեղասպանության դեմ պայքարի տարի: Մշակութային ցեղասպանությունները որպես կանոն նախորդում և հաջորդում են ցեղասպանությանը: Այդ առումով հատկապես ահավոր է հայկական մշակութային ժառանգության վիճակը հարևան երկրների տարածքներում: Միակ երկիրը, որտեղ ուշադրության են արժանացել հայկական կոթողները` Իրանն է, որտեղ պետությունը հատկացրել է եկեղեցիների վերականգման համար ֆինանսավորում: Որոշակի շահադիտական նպատակներով վերականգնվել է նաև Ախթամարի վանքը Թուրքիայում, որի շուրջ կան հստակ վերապահումներ: Հատկապես ծրագրավորված ոչնչացվել են Ադրբեջանի տարածքում մեր մշակութային կոթողներն, այդ թվում նոր Ջուղայի հանճարեղ խաչքարերը: Այն հիանալի ներկայացված է Տաթևիկ Գրիգորյանի <<Մշակութային Ցեղասպանություն>> /,,Cultural Genocide,, University College London/ աշխատության մեջ, որը հրապարկվել է անգլերեն լեզվով և լույս է տեսնելու մոտ ժամանակներս նաև հայերեն: 2011թ-ին ԵՀՄՖ-ն դիմեց UNESCO-ի և ՄԱԿ-ի ղեկավարությանը՝ պահանջելով ուսումնասիրել և դատապարտել Նախիջևանում կատարվածը, և ստացավ իրականությանն անհամապասխանող բացատրություններ: Ֆեյսբուքի /facebook/ և ԵՀՄՖ-ի էջին մենք տեղադրել ենք նամակագրությունն ամբողջովին և սպասում ենք բոլոր հայրենասերների օգնությունն այս բանակցությունները հաղթական ավարտի հասցնելու համար: Միաժամանակ մենք սկսել ենք հայկական մշակույթի կեղծարարությունների դեմ պայքար <<Բրիտիշ մուզեում>>-ի օրինակի վրա, երբ ուրարտական շրջանի մշակութային ցուցանմուշները ներկայացված են <<Հնագույն Թուրքիա>> անունը կրող ցուցասրահում: Համաշխարհային հռչակ վայելող այդ թանգարանի ցուցասրահները, որտեղ ներկայացված են հայկական արվեստի նմուշները մինչ վերջերս վերնագրված էր ոչ մեկին ոչինչ չասող <<Անատոլիա>> աշխարհագրական տեղանվամբ, որը թուրքերն օգտագործում են <<Հայկական Լեռնաշխարհ>> անվան փոխարեն, իսկ այժմ թանգարանի թիվ 54 սրահը վերանվանվել է <<Հնագույն Թուրքիա>> բացարձակ ոչինչ չասող և կեղծ անվանմբ: Համանման կեղծիքներ կատարվել և կատարվում են ամենուր թուրքական լոբիստական կազմակերպությունների օգնությամբ: Մեր պարտքն է հատուկ ուշադրության տակ կենտրոնացնել վերոհիշյալ խնդիրները և փրկել կործանումից հայ մշակութային գանձերը, որոնք իրավամբ հանդիսանում են համաշխարհային մշակութային ժառանգության ծանրակշիռ մասը:
ԵՀՄՖ-ն անընդհատ պարսավում է ՀՀ ԱԳ և Սփյուռքի նախարարներին իրենց մեղմ ասած անհասկանալի գործունեության համար, սակայն այս անգամ դրանց թվին պետք է ավելացնենք նաև ՀՀ մշակույթի նախարարին, որոնց բացառիկ անգործության հետևանքով ադրբեջանցիների կողմից ոչնչացված խաչքարերի փաստին ողջ աշխարհը մնում է անհաղորդ, իսկ պատմությունը կեղծվում է թշնամիների կողմից իրենց սրտի ուզածի չափով: Հանուն ճշմարտության ասենք, որ Լոնդոնում տեղի հայերի ակտիվության հետևանքով <<Բրիտիշ մուզեում>> է այցելել ՀՀ մեծարգո դեսպանուհի տիկին Կարինե Ղազինյանը և կատարել քայլ վերոհիշյալ ցուցասրահի անվանման շուրջ պարզաբանումներ մտցնելու հարցում և Լոնդոն այցի ժամանակ այդ սրահ է այցելել նաև Մշակույթի նախարարուհի տիկին Հասմիկ Պողոսյանը, որ ինչ-որ պայմանավորվածություններ է ձեռք բերել թանգարանի հետ համագործակցության շուրջ, սակայն արդյունքում տասնյակ միլիոնավոր այցելուներ <<վայելում են>> հնագույն թուրքական արվեստի հետ շփվելու բերկրանքը:
ԵՀՄՖ-ը սկսում է իր նոր մարտարշավը համաշխարհային հայտնի թանգարաններում հայկական մշակույթի արժեքները փրկելու թուրքականի տակ ներկայացվելուց և դիմում է ԵՀՄՖ-ի բոլոր անդամներին, ինչպես նաև համաշխարհային հայկական կազմակերպություններին ու հայրենասեր անհատներին միանալու այս պայքարին և սատարելու այն: Մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյակը, մենք պետք է կասեցնենք լայնածավալ ընթացք ստացած Հայոց մշակույթային ցեղասպանությկան գործընթացը: Այս հարցում ԵՀՄՖ-ի հետ համագործակցելու համար կարելի է կապվել նրա ֆեյսբուքյան էջի միջոցով, ինչպես նաև [email protected] էլ- փոստով:
ԵՀՄՖ-ը 2013 թվականը հայտարարում է Հայոց մշակութային ցեղասպանության դեմ պայքարի տարի
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ 2013 թվականը հայտարարում է Հայոց մշակութային ցեղասպանության դեմ պայքարի տարի: Մշակութային ցեղասպանությունները որպես կանոն նախորդում և հաջորդում են ցեղասպանությանը: Այդ առումով հատկապես ահավոր է հայկական մշակութային ժառանգության վիճակը հարևան երկրների տարածքներում: Միակ երկիրը, որտեղ ուշադրության են արժանացել հայկական կոթողները` Իրանն է, որտեղ պետությունը հատկացրել է եկեղեցիների վերականգման համար ֆինանսավորում: Որոշակի շահադիտական նպատակներով վերականգնվել է նաև Ախթամարի վանքը Թուրքիայում, որի շուրջ կան հստակ վերապահումներ: Հատկապես ծրագրավորված ոչնչացվել են Ադրբեջանի տարածքում մեր մշակութային կոթողներն, այդ թվում նոր Ջուղայի հանճարեղ խաչքարերը: Այն հիանալի ներկայացված է Տաթևիկ Գրիգորյանի <<Մշակութային Ցեղասպանություն>> /,,Cultural Genocide,, University College London/ աշխատության մեջ, որը հրապարկվել է անգլերեն լեզվով և լույս է տեսնելու մոտ ժամանակներս նաև հայերեն:
2011թ-ին ԵՀՄՖ-ն դիմեց UNESCO-ի և ՄԱԿ-ի ղեկավարությանը՝ պահանջելով ուսումնասիրել և դատապարտել Նախիջևանում կատարվածը, և ստացավ իրականությանն անհամապասխանող բացատրություններ: Ֆեյսբուքի /facebook/ և ԵՀՄՖ-ի էջին մենք տեղադրել ենք նամակագրությունն ամբողջովին և սպասում ենք բոլոր հայրենասերների օգնությունն այս բանակցությունները հաղթական ավարտի հասցնելու համար:
Միաժամանակ մենք սկսել ենք հայկական մշակույթի կեղծարարությունների դեմ պայքար <<Բրիտիշ մուզեում>>-ի օրինակի վրա, երբ ուրարտական շրջանի մշակութային ցուցանմուշները ներկայացված են <<Հնագույն Թուրքիա>> անունը կրող ցուցասրահում: Համաշխարհային հռչակ վայելող այդ թանգարանի ցուցասրահները, որտեղ ներկայացված են հայկական արվեստի նմուշները մինչ վերջերս վերնագրված էր ոչ մեկին ոչինչ չասող <<Անատոլիա>> աշխարհագրական տեղանվամբ, որը թուրքերն օգտագործում են <<Հայկական Լեռնաշխարհ>> անվան փոխարեն, իսկ այժմ թանգարանի թիվ 54 սրահը վերանվանվել է <<Հնագույն Թուրքիա>> բացարձակ ոչինչ չասող և կեղծ անվանմբ: Համանման կեղծիքներ կատարվել և կատարվում են ամենուր թուրքական լոբիստական կազմակերպությունների օգնությամբ: Մեր պարտքն է հատուկ ուշադրության տակ կենտրոնացնել վերոհիշյալ խնդիրները և փրկել կործանումից հայ մշակութային գանձերը, որոնք իրավամբ հանդիսանում են համաշխարհային մշակութային ժառանգության ծանրակշիռ մասը:
ԵՀՄՖ-ն անընդհատ պարսավում է ՀՀ ԱԳ և Սփյուռքի նախարարներին իրենց մեղմ ասած անհասկանալի գործունեության համար, սակայն այս անգամ դրանց թվին պետք է ավելացնենք նաև ՀՀ մշակույթի նախարարին, որոնց բացառիկ անգործության հետևանքով ադրբեջանցիների կողմից ոչնչացված խաչքարերի փաստին ողջ աշխարհը մնում է անհաղորդ, իսկ պատմությունը կեղծվում է թշնամիների կողմից իրենց սրտի ուզածի չափով: Հանուն ճշմարտության ասենք, որ Լոնդոնում տեղի հայերի ակտիվության հետևանքով <<Բրիտիշ մուզեում>> է այցելել ՀՀ մեծարգո դեսպանուհի տիկին Կարինե Ղազինյանը և կատարել քայլ վերոհիշյալ ցուցասրահի անվանման շուրջ պարզաբանումներ մտցնելու հարցում և Լոնդոն այցի ժամանակ այդ սրահ է այցելել նաև Մշակույթի նախարարուհի տիկին Հասմիկ Պողոսյանը, որ ինչ-որ պայմանավորվածություններ է ձեռք բերել թանգարանի հետ համագործակցության շուրջ, սակայն արդյունքում տասնյակ միլիոնավոր այցելուներ <<վայելում են>> հնագույն թուրքական արվեստի հետ շփվելու բերկրանքը:
ԵՀՄՖ-ը սկսում է իր նոր մարտարշավը համաշխարհային հայտնի թանգարաններում հայկական մշակույթի արժեքները փրկելու թուրքականի տակ ներկայացվելուց և դիմում է ԵՀՄՖ-ի բոլոր անդամներին, ինչպես նաև համաշխարհային հայկական կազմակերպություններին ու հայրենասեր անհատներին միանալու այս պայքարին և սատարելու այն: Մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյակը, մենք պետք է կասեցնենք լայնածավալ ընթացք ստացած Հայոց մշակույթային ցեղասպանությկան գործընթացը: Այս հարցում ԵՀՄՖ-ի հետ համագործակցելու համար կարելի է կապվել նրա ֆեյսբուքյան էջի միջոցով, ինչպես նաև [email protected] էլ- փոստով:
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն