Լրահոս

09.01.2013 12:59


Փողոցների ու մայթերի մաքրման աշխատանքներին ներգրավված է շուրջ 226 միավոր մեքենասարքավորում

Փողոցների ու մայթերի մաքրման աշխատանքներին ներգրավված է շուրջ 226 միավոր մեքենասարքավորում

Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից հունվարի լույս 9-ի գիշերվանից սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 226 միավոր մեքենասարքավորում, այդ թվում` 56 ձյուն մաքրող, 62 աղցան, մայթ մաքրող 22 և «Բելառուս GSB» մակնիշի 34 տրակտոր։ Գիշերային ժամերին աշխատանքներին ներգրավվել է ևս 7 գրեյդեր։ Շինարարական կազմակերպությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փողոցների ու մայթերի մաքրման աշխատանքներին ներգրավվել է լրացուցիչ ևս 52 մեքենասարքավորում։ 

Առավոտյան տվյալներով մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 300 տոննա աղ և ավելի քան 700 խմ ավազ։ Ներկայում, փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ, համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված աշխատողների ու երիտասարդ կամավորների ուժերով ընթանում են նաև շքամուտքերի հարակից և բակային տարածքների մաքրման աշխատանքներ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությու

Այս խորագրի վերջին նյութերը