Հայրիկյանը կաշառք տվողներին տականք է անվանել, վերցնողներին՝ ոչխար և մարմնավաճառ
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե մի քանի շաբաթ առաջ ցանկացած թեկնածուի համար վիճակը ճգնաժամային էր, բայց հիմա արդեն գործընթացը լավատեսական է, քանի որ քաղաքական դաշտը մաքրվել է.
Պ. Հայրիկյանն արդեն որոշել է իր նախընտրական կարգախոսները՝ «Ինքնորոշումը ազգին անհրաժեշտ նախապայմանն է»,«Անկախ Հայաստանին հասցնողը պատրաստ է հասցնել նաև ազատ Հայաստանին» և «Եկել է պատմական պահը, Պարույր»:
Իսկ ընտրակաշառք վերցնողներին նա ոչխար է անվանել և ընդգծել, որ երեկ ամբողջ գիշեր աղոթել է և ներողություն խնդրել աշխարհի բոլոր ոչխարներից:
–Նա, ով դրամը ստանալով՝ ընտրում է իրեն դրամ տվողին, հավասար է սեփական կնոջը վաճառողին: Դրամ տվողը տականք է, ստացողն էլ իրեն դնում է ծախու արարածի տեղ,–ասել է Հայրիկյանը:
Հայրիկյանը կաշառք տվողներին տականք է անվանել, վերցնողներին՝ ոչխար և մարմնավաճառ
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե մի քանի շաբաթ առաջ ցանկացած թեկնածուի համար վիճակը ճգնաժամային էր, բայց հիմա արդեն գործընթացը լավատեսական է, քանի որ քաղաքական դաշտը մաքրվել է.
–Բայց երբ խոսում են ընտրությունների մրցակցային չլինելու մասին, ապա ես ասում եմ՝ այո՛, մրցակցային չէ, քանի որ դժվար է մրցակցել ինձ հետ:
Պ. Հայրիկյանն արդեն որոշել է իր նախընտրական կարգախոսները՝ «Ինքնորոշումը ազգին անհրաժեշտ նախապայմանն է», «Անկախ Հայաստանին հասցնողը պատրաստ է հասցնել նաև ազատ Հայաստանին» և «Եկել է պատմական պահը, Պարույր»:

7or.am