Վազգեն Սաֆրաստյան. «ՀՀ կառավարությունը պետք է արմատապես փոխի տնտեսական քաղաքականությունը»
-Կառավարության առաջարկած «հարկային փաթեթը» երկուստեք դժգոհությունների տեղիք է տվել։ Կառավարությունը դժգոհ է, որ ԱԺ-ն ընդառաջ չի գնում հարկերը հավաքելու գործում, ԱԺ-ն էլ դժգոհ է, որ փոխանակ տեղական արտադրողի շահերը կառավարությունը պաշտպանի, ընդհակառակը, փորձում է խստացնել,- խոսելով կառավարության առաջարկած հարկային փաթեթի մասին՝ ասել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆրաստյանը։ Նա պնդել է, որ առաջարկված հարկային փաթեթն առանց այն էլ փոքր հարկային դաշտը էլ ավելի կփոքրացնի։
-Մենք կարծում ենք, որ հարկային դաշտը պետք է ընդլայնվի, և հարկային ճնշումը փոքրանա։ Իսկ ես այստեղ մեծացման միտումներ եմ տեսնում։ ՀՀ կառավարությունը, ելնելով այս տնտեսական իրավիճակից, պետք է փոխի տնտեսական քաղաքականությունը, որպեսզի բյուջեն համալրվի ուղղակի հարկերով՝ շահութահարկ, եկամտահարկ,- ասել է նա։
Ըստ Վազգեն Սաֆրաստյանի՝ մեր բյուջեի 25-30 %-ը համալրվում է սահմանի վրա մաքսային տուրքերի և ԱԱՀ-ի միջոցների հաշվին։ Այն պետք է իջեցվի մինչև 15%, այլապես, այս պայմաններում մեր տնտեսությունը գնալով կփոքրանա։