Լրահոս

09.01.2013 12:32


Խոշոր ավտովթար Քանաքեռ-Զեյթունում՝ բախվել են մեկ տասնյակից ավելի մեքենաներ

Խոշոր ավտովթար Քանաքեռ-Զեյթունում՝ բախվել են մեկ տասնյակից ավելի մեքենաներ

Այսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի փողոցում բախվել են մեկ տասնյակից ավելի տրասնպորտային միջոցներ:

Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով, ըստ տեղեկությունների, հիվանդանոց առաջին բուժօգնության են դիմել մի քանի վիրավորներ, որոնց տվյալները պարզելու համար Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունը աշխատանքներ է կատարում:

Նշված հատվածում երթևեկությունը Երևանի ՃՈ աշխատակիցների կողմից ժամանակավորապես դադարեցվել է, կարճ ժամանակում ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը:

Ըստ ականատեսների պատմածի՝ վթարված ավտոմեքենաների մեջ է եղել Ուկրաինայի դեսպանի մեքենան:

Լուսանկարը` Գ.Շամշյանի 

Այս խորագրի վերջին նյութերը