Իրանը պատրաստ է ամեն կերպ աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպերեստը ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրենց երկիրը պատրաստ է ամեն կերպ աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և այդ հարցում օգնել կողմերին։ Նա ընդգծել է, որ նման հակամարտությունները կարող են կարգավորվել տարածաշրջանում ազդեցություն ունեցող պետությունների աջակցությամբ: Նա նշել է, որ Իրանը հավատում է՝ հակամարտության կողմերը խնդիրը կկարողանան կարգավորել երկխոսության միջոցով։