Լրահոս

09.01.2013 12:03


ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում ՀՀ ընտրողների ցուցակը տեղադրված է ներբեռնելու հնարավորությամբ

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում ՀՀ ընտրողների ցուցակը տեղադրված է ներբեռնելու հնարավորությամբ
Հարգելի քաղաքացիներ, ընտրողների ցուցակում Ձեր և այլ անձանց տվյալները ստուգելու նպատակով կարող եք այցելել  www.elections.am  և www.police.am  համացանցային կայքեր կամ տեղամասային կենտրոններ: Ընտրողների ցուցակում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար, մինչև 2013 թ. փետրվարի 13-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով Ձեզ: 
www.elections.am համացանցային կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ www.police.am կայքում` ներբեռնելու հնարավորությամբ:
Հիշեցնում ենք, որ ընտրողների ցուցակում ընդգրկվում են քվեարկության անցկացման օրը 18 տարին լրացած և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել 010-53-32-73 հեռախոսահամարով:
 ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը