Հայաստանը ներկայացված է «Vakantiebeurs" 2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը 2013 թվականի հունվարի 8-13-ին տեղական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ Հայաստանը ներկայացնում է Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցող «Vakantiebeurs' 2013»միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Հեղինակավոր այս ցուցահանդեսին այս տարի մասնակցում են զբոսաշրջային ոլորտի շուրջ 1400 ներկայացուցիչներ:
Հայկական տաղավարը այցելուների ու մասնակիցների կողմից աննախադեպ հետաքրքրության է արժանանում:
Նիդեռլանդները դարձել է Հայաստանի զբոսաշրջության խթանման թիրախային կարևոր ուղղություններից մեկը: Հայաստանի և Արցախի գրավիչ և բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հրավերով 2012թ. Հայաստան և Արցախ էր այցելել հոլանդական առաջատար «BNN» հեռուստաընկերության լրագրողական խումբը, որը հատուկ ֆիլմ էր պատրաստել հայկական ազգային և հոգևոր ժառանգության վերաբերյալ, որը ցուցադրվել է Նիդերլանդների Թագավորությունում ամենահեղինակավոր «Channel 3 Travels» հեռուստահաղորդաշարով։
Հաշվի առնելով հոլանդացի զբոսաշրջիկների կողմից հայկական զբոսաշրջային արդյունքների նկատմամբ ձևավորված պահանջարկը և դրանով պայմանավորված զբոսաշրջային հոսքերի աճի հանգամանքը՝ հարկ է նշել, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների (UIA) կողմից այս տարվա գարնանից նախատեսվելիք Երևան-Ամստերդամ-Երևան Կիևի միջոցով տրանզիտային կանոնավոր (շաբաթական 4 անգամ) չվերթները կսպասարկեն զբոսաշրջային աճող հոսքերը: Նախատեսվում է, որ երկկողմանի ուղևորության տոմսի արժեքը կկազմի շուրջ 370 եվրոյին համարժեք դրամ: Զբոսաշրջային խմբերի համար կգործեն հատուկ սակագներ:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ
Հայաստանը ներկայացված է «Vakantiebeurs" 2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը 2013 թվականի հունվարի 8-13-ին տեղական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ Հայաստանը ներկայացնում է Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցող «Vakantiebeurs' 2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: