Ֆրանսիացի նախարարին, հնարավոր է, դատապարտեն հարկերից խուսափելու համար
Ֆրանսիայի բյուջեի նախարար Ժերոմ Կայուզակը կասկածվում է հարկերից խուսափելու մեջ։ Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Շվեյցարիայում գաղտնի բանկային հաշիվներ ունենալու և այդպիսով հարկերից խուսափելու գործով: Դեկտեմբերին «Mediapart» կայքը հրապարակել էր Կայուզակի հեռախոսազրույցը։ Նա խոսել էր Շվեյցարական բանկում հաշվեհամար ունենալու մասին: Հենց այս հրապարակումն էլ դատախազության համար հետաքննություն սկսկելու հիմք է հանդիսացել։
Ֆրանսիացի նախարարին, հնարավոր է, դատապարտեն հարկերից խուսափելու համար