Լրահոս

09.01.2013 11:00


Բախվել են մեքենաներ. կան տուժածներ

Բախվել են մեքենաներ. կան տուժածներ

Հունվարի 8-ին` ժամը 09:07-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Քաղսի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հրազդան–Քաղսի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են «Միցուբիշի Չարիոտ» մակնիշի 29 ՕՏ 590 պ/հ (վարորդ` Նվեր Երիցյան) և «Լադա Կալինա» մակնիշի 06 ԼՏ 064 պ/հ (վարորդ` 1982թ. ծնված Կամո Խոջոյան) ավտոմեքենանները:

Փրկարարները «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1991թ. ծնված Միհրան Գասպարյանին: Վերջինիս տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել է Հրազդանի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

 

***

Նույն օրը, ժամը 11.27-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան–Սևան ավտոճանապարհի  40-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆոլքսվագեն» մակնիշի 18 LT 777 պ/հ (վարորդ` 1980 թ. ծնված Արա Ճաղարյան) և «Հրազդան ՃՇՇ» ՓԲԸ-ին պատկանող «Գրեդել» մակնիշի DU99 պ/հ (վարորդ` 1949 թ. ծնված Մերուժան Պետրոսյան) ավտոմեքենանները:

Մինչ փրկարարների ժամանումը` ճանապարհային ոստիկանության աշխատակիցները «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքե­նայից դուրս են բերել ուղևոր` 1954 թ. ծնված Սուսանա Դալլաքյանին: Վերջինս հիվանդանոց տեղափոխման ճանապարհին մահացել է:

Փրկարարները «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1983 թ. ծնված Գերասիմ Մելքումյանին: Վերջինս տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

 

***

Նույն օրը, ժամը 11.50-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս–Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի Տ9375 պ/հ (վարորդ` 1975 թ. ծնված Նորայր Արզումանյան) և «Հոնդա» մակնիշի 10 ՕՏ 352 պ/հ (վարորդ` 1960 թ. ծնված Դավիթ Պապոյան) ավտոմեքենանները:

Մինչ փրկարարների ժամանումը` Դ. Պապոյանը և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1974 թ. ծնված Արևիկ Աբրահամյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Այս խորագրի վերջին նյութերը