ՄԱԿ–ն իր անհանգստությունն է հայտնել Սուդանի հարավաում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Երկրի այդ հատվածում շարունակվում են բախումները կառավարական զորքերի և ապստամբների միջև։ Ռազմական գործողությունները ծավալվել են Սուդանի երկու նահանգներում՝ Հարավային Կորդոֆանում և Կապուտակ Նեղոսում։ ՄԱԿ ներկայացուցիչները նշում են, որ ստեղծված իրավիճակի համար երկու կողմն էլ պատասխանատու է։
ՄԱԿ. «Սուդանի հարավը հումանիտար ճգնաժամի եզրին է»