Լրահոս

09.01.2013 10:10


Հայտնաբերվել է դիակ` մասնատված վիճակում

Հայտնաբերվել է դիակ` մասնատված վիճակում
Հունվարի 4-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ որդին` 1965թ. ծնված Արա  Հունանյանը,  հունվարի 3-ին` ժամը 14:00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին` ժամը 17:50-ին, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 2/4 շենքին հարակից «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում` Սերգո Ե.-ին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել է Արա Հունանյանի դիակը` մասնատված վիճակում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սերգո Ե.-ին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը