Լրահոս

09.01.2013 10:12


Տոնական օրերին բոտուլիզմի, սննդային և ալկոհոլային թունավորման դեպքեր չեն արձանագրվել

Տոնական օրերին բոտուլիզմի, սննդային և ալկոհոլային թունավորման դեպքեր չեն արձանագրվել

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Ամանորյա տոնական օրերին հանրապետության տարածքում բնակչության շրջանում բոտուլիզմի, սննդային և ալկոհոլային թունավորման, ինչպես նաև սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքեր չեն արձանագրվել:

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է հետագայում սննդային թունավորումների և սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելման նպատակով զերծ մնալ ժամկետանց, ոչ սառնարանային պայմաններում պահպանված, անբավարար ջերմային մշակման ենթարկված սննդամթերքի և պատրաստի կերակրատեսակների, ինչպես նաև տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից:

Հետտոնական օրերին խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ թեթև, անյուղ ապուրներին, բանջարեղենից պատրաստված կերակրատեսակներին և մրգերին:

Այս խորագրի վերջին նյութերը