Լրահոս

09.01.2013 09:52


Վրաց հայտնի երրգչուհին որոշել է տեղափոխվել Հայաստան

Վրաց հայտնի երրգչուհին որոշել է տեղափոխվել Հայաստան

Ըստ վրացական լրատվամիջոցների՝ հայտնի երգչուհի Լելա Ցուրցումիան իր ամուսնու հետ միասին, ով նաև երգչուհու պրոդյուսերն է, լքել է Վրաստանը: Դրանից առաջ Ցուրցումիան հայտարարել էր, թե իր ստեղծագործական գործունեությունը Վրաստանում արժանի ընդունելություն չի գտել, և այդ պատճառով մտադիր է ինքնարտահայտվել «ազատ տարածության» մեջ:

«Վրաստանում լավ երգը նույն բանն է, ինչ խանութում պարտքով ապրանք գնելը: Այստեղ ոչ միայն շոու-բիզնես չկա, այստեղ հնարավոր չէ նորմալ ալբոմ թողարկել, որովհետեւ այն ոչ մի շանս չի ունենա շուկայում իրացվելու»,-հայտարարել է երգչուհին։ Նա նշել է, որ մի քանի հետաքրքիր առաջարկներ է ստացել Հայաստանից, Մոնղոլիայից և Նյու Յորքից: Սակայն այս փուլում Ցուրցումիան որոշել է ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան։  

 

Այս խորագրի վերջին նյութերը