Լրահոս

09.01.2013 09:38


Չավեսի երդմնակալության արարողությանը չի կայանա

Չավեսի երդմնակալության արարողությանը չի կայանա

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը չի մասնակցի հունվարի 10-ին նախատեսված իր իսկ երդմնակալության արարողությանը։

Երկրի ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը պնդում է, որ համաձայն Սահմանադրության՝ եթե Չավեսը հունվարի 10-ին չերդվի, ապա Ազգային ժողովը պետք է ստանձնի երկրի նախագահի պարտականությունները՝ մինչև երկրում նոր ընտրությունների անցկացումը։

Իր հերթին Վենեսուելայի կառավարությունը հակադարձում է, որ նախագահի երդմնակալությունն ընդամենը ձևական արարողություն է։

Հիշեցնենք, որ քաղցկեղով հիվանդ նախագահ Ուգո Չավեսը Կուբայում արդեն 4-րդ վիրահատությունն է տարել։

Այս խորագրի վերջին նյութերը