Լրահոս

09.01.2013 09:30


Սելիմի լեռնանցքն ու Ծաղկահովիտ-Ալագյազ միջհամայնքային ճանապարհը փակ են

Սելիմի լեռնանցքն ու Ծաղկահովիտ-Ալագյազ միջհամայնքային ճանապարհը փակ են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 09։00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Սելիմի լեռնանցքը և Ծաղկահովիտ-Ալագյազ միջհամայնքային ճանապարհը:

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Թալին-Գյումրի, Արթիկ-Մանթաշ-Արագած, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Աշոցք-Ամասիա, Գավառ-Մարտունի-Վարդենիս, Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածները, իսկ մասամբ դժվարանցանելի է Երևան-Սևան ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

ՀՀ ԱԻ նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց:

Այս խորագրի վերջին նյութերը