Դատապարտյալին այցելած քաղաքացու մոտից առգրավել են սուբոտեքսանման դեղահաբեր
Հունվարի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Հ.-ին այցելած քաղաքացի Վ. Մ.-ի հանձնունքի ստուգմամբ պահածոյացված կարմիր պղպեղի մեջ հայտնաբերել և առգրավել են սուբոտեքսանման դեղահաբի վեց ու կես կտոր:

Կատարվում է հետաքննություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին