Հունվարի 8-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
Քննարկման հիմնական թեման ԱԺ կանոնակարգով սահմանված կարգով արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցն էր։ Գործընկերներին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների, նոր աշխատանքային տարվա կապակցությամբ, խորհրդարանի նախագահը հաղորդեց, որ ԱԺ մի խումբ պատգամավորներ հանդես են եկել իրենց կողմից սահմանված օրակարգով արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ։
Արտահերթ նստաշրջանի հրավիրումը, նշեց նա, պայմանավորված է անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին թիվ 10 և թիվ 15 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով կայացած լրացուցիչ խորհրդարանական ընտրություններում հաղթած թեկնածուների պատգամավորական երդման արարողության իրականացման, ինչպես նաև խորհրդարանի մշտական հանձնաժողովների կազմերի համալրման, մշտական հանձնաժողովների նախագահների թափուր պաշտոններում նոր ընտրության անցկացման անհրաժեշտությամբ։
Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն հարցերի քննարկման ընթացակարգի շուրջ, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ ԱԺ արտահերթ նստաշրջանը հրավիրվում է ս.թ. հունվարի 9-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի դահլիճում։
Խորհրդակցությանը քննարկվեցին նաև ներխորհրդարանական կյանքի այլ հարցեր։
Աշխատանքային խորհրդակցություն Արցախի ԱԺ–ում