Լրահոս

08.01.2013 15:09


Քաղաքագետը չի բացառել, որ Իլիա Երկրորդը ադրբեջանցիների ականջը շոյելու համար աղմկահարույց հայտարարությունն արած լինի

Քաղաքագետը չի բացառել, որ Իլիա Երկրորդը ադրբեջանցիների ականջը շոյելու համար աղմկահարույց հայտարարությունն արած լինի

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղի մասին Վրաց պատրիարք Իլիա Երկրորդի խոսքերի մասին տեղեկությունը Բաքվի կողմից իրականացված քաղաքական կեղծիք և ապատեղեկատվություն է որակել, որին Ադբեջանն առաջին անգամը չէ, որ դիմում է։

–Ադրբեջանը տարբեր խոսքեր է վերագրել օտարերկրացի քաղաքական և պետական գործիչներին: Սա Ադրբեջանի ստի քաղաքականության մասն է,-ասել է նա:

Որոշ ԶԼՄ–ներ գրել էին, որ Վրաստանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, թե Ղարաբաղը եղել է և կմնա Ադրբեջանի կազմում, ինչը, սակայն, Իլիա Երկրորդը հետո հերքել է:

Քաղաքագետը չի բացառել, որ Վրաստանի հոգևոր առաջնորդը նեղ շրջապատում  իրականում նման հայտարարություն արել է, օրինակ՝ ադրբեջանցիների ականջը շոյելու համար, և իհարկե՝ սկանդալ կծագի, եթե պարզվի, որ այդ հայտարարության ձայնագրությունը կա՛։ Նրա խոսքերով՝ որ կողմն էլ որ ճիշտ ասողը լինի, ի վերջո սուտասանը կբացահայտնվի:

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը