Լրահոս

08.01.2013 14:47


Սոնա Շահգելդյանն առաջարկում է վատ բան անելիս վերև նայել ու «չվախել»

Սոնա Շահգելդյանն առաջարկում է վատ բան անելիս վերև նայել ու «չվախել»

Երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է «ՓՈՓ-հանրագիտարան» հաղորդման կողմից նրա տեսահոլովակը «Ամենավատ կլիպ» մրցանակին արժանացնելուն և գրել է.  

«Ւնչ լավ է։ Փոփ հանրագիտարանում իմ կլիպը արժանացավ վատ կլիպ։ Իրենք իրենցով քվեարկում են, իրենք իրենցով մրցանակներ են տալիս։ Ես հպարտ եմ շատ, որ իմ անունը շոշափելով մարդիկ իրենց լավ են զգում և իրենց հաղորդմանը լավ PR է արվում.... Մի հատ նայեք ձեզ նոր...»։

Նա նաև հետևյալ գրառումն է կատարել.

«Գրում եմ շատ լուրջ։ Չար մարդիկ ուրիշների կյանքով մի ապրեք, մի վատացեք, ձեր գործով զբաղվեք, պարապ եք մնացել, թե կպարեմ տեսահոլովակում, թե կխոսեմ, ինչ կանեմ, դա իմ գործն է իրավունք չունեք մի խառնվեք։ Մեկը ուզում ա վատություն անի, բայց իրա մոտ չի ստացվի։ Մեկ մեկ վերև նայեք վատ բան անելուց։ Ումից պետք է չեք խոսում, վախում եք։ Ախր խղճում եմ, խղճումմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմ»։

Այս խորագրի վերջին նյութերը