Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանն այսօր որոշում կայացրեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին բերման ենթարկելու մասին:
«aravot.am»–ի փոխանցմամբ, քաղաքագետը, որը մեղադրվում է Գեւորգ Ղասաբյանից խաբեությամբ 508 000 ՀՀ դրամ հափշտակելու համար, դատարան չէր ներկայացել: Դատարան չէր ներկայացել նաեւ նրա պաշտպանը:
Դատավորը նաեւ իրազեկել է, որ հաջորդ նիստին ամբաստանյալի չներկայանալու դեպքում կվերանայվի նրա խափանման միջոցի փոփոխման հարցը:
Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ կիրառվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:
Սուրեն Սուրենյանցը բերման կենթարկվի

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 16-ին: