Լրահոս

08.01.2013 22:53


Բրիտանիայում լրագրողներին արգելել են աշխատանքի վայրում բանան ուտել

Բրիտանիայում լրագրողներին արգելել են աշխատանքի վայրում բանան ուտել

Բրիտանական «BBC» հեռուստառադիոընկերությունն իր աշխատողներին արգելել է աշխատանքային վայրում բանան ուտել: «BBC»-ի գլխավոր գրասենյակն արդեն պատված է պաստառներով, որոնցում բանանի վրա մեծ կարմիր խաչ է քաշած: Նմանատիպ արգելքի պատճառը դարձել է լրագրողներից մեկի բողոքը: Լրագրողը պատմել է, որ այդ մրգից սարսափելի ալերգիա ունի, և բանանի հետ ցանկացած շփում կարող է մահացու լինել: 

«BBC»-ի տնօրինության նման արգելքը անմիջապես դարձել է կատակների առարկա, իսկ լրագրողներն առաջարկել են «BBC»-ն  այսուհետև կարդալ որպես « Banned Banana Corporation»՝ «Արգելված բանանների կազմակերպություն»: Սակայն «BBC»-ի տնօրինությունն այդ տեսակետին համամիտ չէ. նա հայտարարել է, որ այդ արգելքի մեջ ոչ մի զվարճալի բան չկա, քանի որ խոսքը մարդու կյանքի և առողջության մասին է:

Այս խորագրի վերջին նյութերը