Լրահոս

08.01.2013 20:52


Հիտլերի մասին կատակերգական վեպը բեսթսելեր է դարձել

Հիտլերի մասին կատակերգական վեպը  բեսթսելեր է դարձել

Ադոլֆ Հիտլերի մասին գերմանացի գրող Թիմուր Վերմեսի  կատակերգական վեպը իսկական բեսթսելեր է դարձել Գերմանիայում: Արդեն վաճառվել է ավելի քան 250 հազ. տպագրական օրինակ և մոտ 75 հազ. ձայնագրություն: Վեպը պատմում է այն մասին, թե ինչպես է նացիստական առաջնորդը, հայտնվելով 2011թ. իրականության մեջ, փորձում տեղավորվել նոր կյանքի սահմաններում. սկզբից ստիպված է լինում գիշերել մամուլի կրպակում, ապա ծաղրելով ինքն իրեն՝ դառնում բավական հայտնի կարակերգակ, և դա էլ նրան հնարավորություն է տալիս մուտք գործել  քաղաքականություն:

Ինչպես պատմում է վեպի հեղինակ Վերմեսը, ինքը ոչ միայն  փորձել է ներկայացնել իրական Հիտլերի թույլ և ուժեղ կողմերը, այլ նաև ցույց տալ, որ Գերմանիայում տիրող ներկա իրավիճակը շատ նման է նրան, ինչ եղել է 1930-ական թվականներին և ինչի շնորհիվ հնարավոր է դարձել Հիտլերի նման առաջնորդի իշխանությունը: 

Այս խորագրի վերջին նյութերը