Երվանդ Բոզոյան. «Հայ–թուրքական հարաբերությունները փաստացի սառեցված են»
Քաղաքագետ, վերլուծաբան Երվանդ Բոզոյանը, կողմ լինելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, այնուամենայնիվ նշել է, որ պետք է գիտակցել դրանց գինը։ Նրա կարծիքով՝ հայ-թուրքական բանակցությունները մեծ հաջողություն էին Թուրքիայի համար.
- Այս բանակցությունները լեգիտիմ հիմք ստեղծեցին, որ Թուրքիան բոլոր երկրների հետ իր բանակցությունների ժամանակ դնի Ղարաբաղյան խնդիրը, ինչը մինչ այսօր չկար։ Սա իսկապես լուրջ վտանգ է։ Հայ-թուրքական հարաբերություններից բացի, իսկապես, կա Ղարաբաղյան խնդիր, որն անուղղակիորեն ազդում է այդ հարաբերությունների վրա։ Իսկ Ղարաբաղյան խնդրի լուծումը բարդագույն խնդիր է, և կարծում եմ, որ մոտ ժամանակներում հնարավոր չէ այդ խնդիրը լուծել։
Քաղաքագետը վտանգավոր միտում է նկատում, որ Ղարաբաղյան խնդրի հետ կապաված՝ Հայաստանի վրա կարող են լուրջ ճնշումներ լինել, քանի որ համաշխարհային հիմնական կենտրոնների վրա Թուրքիայի ազդեցությունն ավելի մեծ է, քան Հայաստանինը։
-Կարծում եմ՝ այդպիսի զգացում ունեն նաև իշխանությունները, և կարծես այդ վտանգը զգալով՝ փորձում են որոշակի ճշգրտումներ անել։ Կարծում եմ՝ հայ-թուրքական հարաբերությունները փաստացի սառեցված են։