Լրահոս

08.01.2013 13:00


Օբաման ներկայացրել է նոր թեկնածուների անունները

Օբաման ներկայացրել է նոր թեկնածուների անունները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է պաշտպանության նախարարի և Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի թեկնածուների անունները։ Այս պաշտոնները թափուր էին։ Որպես Պենտագոնի ղեկավարի թեկնածու է ներկայացվել նախկին սենատոր, հանրապետական, Վիետնամի պատերազմի մասնակից Չակ Հեյգելը, իսկ ԿՀՎ-ի ղեկավարի թեկնածու՝ ահաբեկչության դեմ պայքարի խորհրդական Ջոն Բերնանը:

Հնարավոր է՝ այս երկուսի թեկնածությունները  հեշտությամբ չհաստատվեն, քանի որ մասնավորապես Հեյգելը ժամանակին քննադատվել է հրեական լոբբիի մասին իր արտահայտությունների և ՀԱՄԱՍ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մտադրության համար (նրանից գոհ չէ նաև ԱՄՆ հայ համայնքը), իսկ Բրենանը, օրինակ, Ուսամա բեն Լադենի ոչնչացման ծրագրի համակարգողներից է, ինչպես նաև նրա անունը կապվում է Ջորջ Բուշ կրտսերի նախագահության տարիներին առկա գաղտնի բանտերի ու դրանցում տեղ գտած կտտանքների հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը